ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մոտ օրերս ատրճանակ կգնեմ․ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պետության կողմից պարգևատրված զենքերը ոստիկանության կողմից առգրավվելու նախագիծը նախկին, ներկա պաշտոնյաների զայրույթի պատճառ է դարձել։ Բանն այն է, որ ամիսներ առաջ բազմաթիվ քաղաքացիներ, ներկա նախկին պաշտոնյաներ գնացել են ոստիկանություն քննություն են հանձնել, պարգևատրած զենքերի համար եւ 100 հազար դրամից ավելի գումար են վճարել, իսկ հիմա ոստիկանությունը առգրավվում է իրենց զենքը ։

Այս թեմայի շուրջ ArmLur.am-ը զրուցել է ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի հետ։

Հիշեցնենք, որ Ներքին գործերի նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում որոշակի փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը՝ անդրադառնալով պարգևատրական զենքերին։

Ըստ այդմ՝ նախագծով նախատեսվում է.

պետության համար անկանխատեսելի և երկակի մոտեցումներ նախատեսող կարգավորումների ուժով զենքով պարգևատրված բոլոր անձանց տրամադրել ժամկետ՝ մինչև 2025 թվականի հուլիսի 1-ը՝ պարգևատրական զենքերը Ոստիկանություն ներկայացնելու համար։

Քնար Մանուկյան

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս