
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը, որի նշանակման 96-րդ օրը արդեն լրացել է, շարունակում է փախչել լրագրողներից: Քննչական կոմիտեի ղեկավարը չի պատասխանում ոչ միայն ոլորտին, այլև ընդհանրապես որեւէ թեմային առնչվող հարցի:
Այսօր Արթուր Պողոսյանից հետաքրքրվեցինք, թե ինչ է արել 2020 թվականից մինչ այսօր պատերազմի հետեւանքով անհետ կորած զինծառայողների հարցով: Ինչու նա չի կարողանում պատասխանել հարցին, թե ինչ առանձնացված գործեր կան անհետ կորածների մասով:
Մեր այս հարցադրումները քննչական կոմիտեի ղեկավարն անպատասխան թողեց: Հետաքրքրվեցինք նաև Մերձավան համայնքի կրակոցների գործով, որի շրջանակներում իրականացվում է ընտրովի արդարադատություն, կալանավորվում են հիմնականում ընդդիմության թեկնածուի կողմնակիցները:
Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի նոր Հայաստանում անխախտ աշխատում է միայն անպատասխանատվության ինստիտուտը: Պաշտոնյաները չեն լսում, չեն տեսնում իրականությունը և իրենց ուղղված հարցերը:
Քնար Մանուկյան, Հովսեփ Հովսեփյան
Մանրամասները՝ տեսանյութում։