Վեց շաբաթվա վերանայումից հետո Միացյալ Նահանգները պաշտոնապես փակում է Միջազգային զարգացման գործակալության (USAID) ծրագրերի 83%-ը, X սոցիալական ցանցում ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
«Վեց շաբաթ վերանայումից հետո մենք պաշտոնապես փակում ենք USAID-ի ծրագրերի 83%-ը: Այժմ չեղարկվող 5200 պայմանագրերը տասնյակ միլիարդավոր դոլարներ են ծախսել այնպիսի եղանակներով, որոնք չեն ծառայել, և երբեմն նույնիսկ վնասել են Միացյալ Նահանգների հիմնական ազգային շահերը»,- գրել է Ռուբիոն:
Նա նշել է, որ մնացած մոտ 1000 ծրագրերն այժմ պետք է ավելի արդյունավետ կերպով իրականացվեն Պետդեպարտամենտի վերահսկողության ներքո։























