
Ըստ CNN-ի տեղեկությունների Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի ռազմանավերը երկուշաբթի օրը մեկնարկել են Օմանի ծոցում իրենց ամենամյա համատեղ զորավարժությունները՝ ցուցադրելով իրենց ռազմական կապերը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ արևմտյան երկարամյա դաշինքների «խզման» ֆոնին:
«Անվտանգության գոտի-2025» զորավարժությունները, որոնք անցկացվում են Իրանի Չաբահար նավահանգստի մոտ, 2019 թվականից ի վեր Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի հինգերորդ համատեղ ռազմածովային զորավարժություններն են, հայտնում են Չինաստանի պետական լրատվամիջոցները։
Վերլուծաբանները վաղուց էին դիտարկում զորավարժությունները որպես երեք « ավտորիտար» ուժերի միջև աճող գործընկերության ապացույց, քանի որ նրանք ձգտում են հակակշռել ԱՄՆ ազդեցությունը և մարտահրավեր նետել Արևմուտքի գլխավորած համաշխարհային կարգին:
Կիրակի օրը տեղի ունեցած զորավարժությունների մասին հարցին՝ Թրամփը պատասխանել է, որ «բոլորովին» մտահոգված չէ ԱՄՆ երեք հակառակորդների ուժերի ցուցադրմամբ։
«Մենք բոլորից ուժեղ ենք: Մենք ավելի շատ ուժ ունենք, քան նրանք բոլորը միասին»,- ասել է նա Fox News-ին տված հարցազրույցի ժամանակ:
Միևնույն ժամանակ Վաշինգտոնում մեծանում են մտահոգությունները Չինաստանի, Ռուսաստանի, Իրանի և Հյուսիսային Կորեայի միջև ձևավորվող ռազմավարական գործընկերության վերաբերյալ, որը ԱՄՆ օրենսդիրները բնութագրել են որպես «ավտորիտարիզմի առանցք», «ավտոկրատների առանցք» և «բռնապետների առանցք»:
Անի Վարդանյան