
Վրաստանն աջակցում է խաղաղությանն ու կայունությանը Հարավային Կովկասում և պատրաստ է շարունակել ներդրումը գործընթացում. այս մասին «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայության փոխանցմամբ՝ ասել է նախագահ Միխեիլ Կավելաշվիլին՝ Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը:
Նրանք նաև քննարկել են «երկու երկրների միջև պատմականորեն ամուր բարեկամական հարաբերությունները և ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները, ինչպես նաև Թուրքիայի հետ եռակողմ համագործակցության հարցեր»։