
Բակուր Կարապետյանի կողմից Հայաստանի և Արցախի մտավորականների խորհրդաժողովն ավարտվել է ծեծկռտուքով։
Ամեն բան սկսվեց նրանից, որ ոմն Ռոբերտ Սիմոնյան խոսք վերցրեց ու հայտարարեց, որ Արցախը 1991 թվականին Արցախի և Հայաստանի ղեկավարները գրավել են ու տվել ադրբեջանցիներին։ «Փաստաթուղթ կա մոտս»,-ասաց նա՝ հիշեցնելով Ալմա-Աթայի պայմանագիրը։
«1991 թ.-ին ի՞նչ են ստորագրել, Ալմա-Աթայի հռչակագրից տեղյակ չե՞ք։ Եթե տեղյակ եք, ոնց եք ասում, որ ազատագրվել է Արցախը։ Ոչ միայն Արցախն է ծախվել, այլ նաև Արմենիան է ծախվել։ Ձեր գիտակցությամբ՝ Հայաստանը։ Դուք բոլորդ դրան մասնակից եք։ Խաբում եք, իբր ազատագրել եք, մարդկանց թյուրիմացության մեջ ինչի՞ եք գցում»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Հայաստանը պետք է վերանվանել Արմենիա, որովհետև ոչ մի քարտեզում չկա Հայաստանը, Հայաստանը բռնակցված տարածք է»։
Նրա այս ելույթին միջամտեց թոշակառու գնդապետ Աշոտ Սարգսյանը, նշեց, որ պատմության քննարկումը այսօրվա թեմա չէ։
Սիմոնյանն էլ դիմեց Սարգսյանին՝ հարցնելով. «Դո՞ւք էլ եք ФСБ –ի աշխատող»։
Ի պատասխան՝ Աշոտ Սարգսյանն ապտակեց Սիմոնյանին, փոխադարձ հայհոյանքների տեղատարափից ու միմյանց բաժանելուց հետո հրավիրված քննարկումն ավարտվեց։
Մանրամասները՝ տեսանյութում։