ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդան Ղուկասյանի շռնդալից վերադարձը քաղաքապետի աթոռին տեսանելի է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Մարտի 30-ին Գյումրիում նշանակված ՏԻՄ ընտրությունների արդյունքում ամենայն հավանականությամբ Գյումրին չի ունենա ՔՊ-ական քաղաքապետ։ Բանն այն է, որ տարբեր կենտրոններից պատվիրված սոցհարցումները ցույց են տալիս, որ կուսակցություններից ոչ մեկը չունի 50% + 1 ձայն, ինչը նշանակում է, որ ՔՊ-ին անհրաժեշտ է լինելու կոալիցիա կազմել այլ ուժի հետ:

Ըստ մեզ հասնող տեղեկությունների, իսկ դրանք հիմնված են սոցհարցումների վրա, 1-ին տեղում է իշխող կուսակցության ներկայացուցիչ Սարիկ Մինասյանը 30-35 տոկոսին մոտ ձայներով, երկրորդ տեղում նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է, շուրջ 25-30 տոկոս ձայներով: Ըստ այդմ, եւս երկու ընդդիմադիր ուժ կհաղթահարի սահմանված շեմը։ Բայց Վարդան Ղուկասյանի ու նրան հաջորդող ուժերի տոկոսային տարբերությունը շատ մեծ է։ Նշանակում է, որ ապագա քաղաքապետ կդառնա նա, ում կմիանան այս երկու ուժերը կամ նրանցից մեկը, ու քանի որ, ըստ այդ հարցումների, շեմը հնարավոր հաղթահարող ուժերը բացառապես ընդդիմադիր դաշտից են, անհնար է, որ միավորվեն ՔՊ-ի հետ՝ այն էլ 2026 թվականի համապետական ընտրություններից առաջ: Դա ցանկացած ընդդիմադիրի համար կնշանակի քաղաքական ինքնասպանություն մեծ ընտրություններից առաջ։

Ինչ է ստացվում. ընդդիմադիր դաշտում ամենաշատ ձայն ստացող Վարդան Ղուկասյանի շուրջ կձեւավորվի հնարավոր կոալիցիան, եւ վերջինս երկար դադարից հետո նորից կնստի քաղաքապետի աթոռին։ Կամ գուցե պայմանավորվեն ռոտացիայի (փոխատեղման) մասին»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




Լրահոս