Գյումրիի զարգացման ռազմավարությունը չի մշակվել. Փաշինյանի ձախողումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2023թ հունիսի 12-ին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ստորագրել է որոշում Գյումրի համայնքի զարգացման ռազմավարության մշակման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ: Սակայն ArmLur.am-ը տեղեկացավ, որ այս խումբը ձևավորման օրվանից սկսած ոչ մի անգամ Գյումրիում չի եղել:

Տեղեկացնենք, որ այս աշխատանքային խմբի ղեկավարը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է, իսկ խմբի անդամներն են՝
* էկոնոմիկայի արդեն նախկին նախարար Վահան Քերոբյանը,
* Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի նախկին տեղակալ Վաչե Տերտերյանը
* Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը
* Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը
* Էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահ Սիսիան Պօղոսեանը
* Շիրակի նախկին մարզպետ Մուշեղ Մուրադյանը
* ֆինանսների նախարարության տնտեսական ծրագրերի բյուջետային գործընթացի կազմակերպման վարչության պետի պարտականությունները կատարող Հրայր Եսայանը
* Գյումրի համայնքի քաղաքական հետապնդումների արդյեւնքում հրաժարական տված ղեկավար Վարդգես Սամսոնյանը
* Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Վահագն Մկրտչյանը:

Թվարկվածները որևէ անգամ Գյումրի չեն այցելել, որևէ տեսանելի քայլ չեն արել Գյումրու զարգացման ռազմավարության պատրաստման համար, եթե չասենք, որ ցուցակի մեծ մասը էլ չի պաշտոնավարում:

Սա այն է, ինչ պետք է իմանալ Նիկոլ Փաշինյանի կառավարության լրջության մասին:




Լրահոս