
Այսօր՝ Ժամը 10։15-ին, փրկարարները հայտնաբերել են ձնահյուսի տակ մնացած քաղաքացու դին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Ավելի վաղ փրկարար ծառայությունից հայտնել էին, որ վաղ առավոտյան որոնողափրկարարական աշխատանքները մեկնարկել են։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։
Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել են 29 փրկարարական ծառայող, Արագածի ՀԷԿ-ի մեկ աշխատակից և Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայից 4 ալպինիստ։
Հիշեցնենք, որ մարտի 11-ին, ժամը 15:26-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագած լեռան հյուսիսային գագաթին տեղի է ունեցել ձնահյուս․ 9 անձից բաղկացած արշավախումբը մնացել է ձնահյուսի տակ, 8-ը դուրս են բերվել, իսկ 1-ն անհետ կորել է։