
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժափարովը և Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը վիճելի տարածքների վերաբերյալ երկրների միջև շուրջ 23 տարվա բանակցություններից հետո Բիշքեկում ստորագրել են պետական սահմանի մասին համաձայնագիր։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
Փաստաթուղթը ստորագրվել է հանդիսավոր մթնոլորտում Ղրղզստանի «Յնտիմակ Օրդո» («Համախմբման կենտրոն») պետական նստավայրում՝ Տաջիկստանի ղեկավարի Ղրղզստանի մայրաքաղաք պետական այցի շրջանակում։ Բանակցությունների ավարտից հետո Ժապարովն ու Ռահմոնը նաև համատեղ հայտարարություն են ստորագրել։