
Armlur.am-ը տեղեկացավ, որ այսօր ժամը 18.00-ին ՔՊ նախաձեռնող նիստն է կայանալու` վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ:
Նշենք, որ ՔՊ նախաձեռնող նիստերին ներկա են լինում գրեթե բոլոր ՔՊ-ականները, որոնք և՛ կառավարության ներկայացուցիչներն են, և՛ օրենսդիր մարմնի, ինչպես նաև ՔՊ տարբեր կառույցներն են ներկայացնում:
Նախաձեռնող նիստերի ժամանակ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվում տարբեր գերատեսչությունների ղեկավարների կատարած աշխատանքների վատ ու լավ կողմերը, որոնք հիմնականում թեժ են անցնում, քանի որ ՔՊ-ականներն ամեն անգամ փորձումե են Փաշինյանին ապացուցել, որ իրենց ղեկավարած կառույցներում ամեն բան լավ է, իսկ ՔՊ-ականների մի մասն էլ հակադրվում են:
Այսօր օրակարգային հարցերից կլինի Գյումրիի ու Փարաքարի համայնքապետերի ընտրությունների թեման, քանի օր շաբաթ օրը մեկնարկելու է քարոզարշավը, իսկ ՔՊ-ականները իրենց ողջ թիմով լծված են այդ պրոցեսը կյանքի կոչելուն:
Հիշեցնենք, որ ՔՊ-ն ամեն քայլի պատրաստ է, որ երկու համայանքներում իշխանությունը «վերցնի» ինչի համար իշխանական ողջ լծակներն այս պահին այդ ուղղությամբ են աշխատում:
Սոնա Գրիգորյան