ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քանաքեռ-Զեյթուն-ում սրճարանի քանդման աշխատանքներ են տարվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մեր նպատակը պարզ է՝ Երևանը պետք է լինի հարմարավետ, կանաչ ու զարգացած քաղաք բոլորի համար, գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

Նա նշել է, որ այդ ճանապարհին շարունակելու են վերականգնել, բարեկարգել ու ստեղծել նոր հնարավորություններ՝ երևանցիների համար։

«Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում իրականացրեցինք սրճարանի քանդման աշխատանքեր։ Իրականացրեցինք բացազատում ՝ ավելի հարմարավետ միջավայր ստեղծելու համար։ Հանրային տարածքները պետք է ծառայեն երևանցիներին, ոչ թե զավթվեն։

Քննարկեցինք բակերի բարեկարգման ու ֆուտբոլի դաշտերի կառուցման ծրագրերը, որպեսզի մարդիկ ունենան ավելի բարեկարգ միջավայր», – տեղեկացրել է նա։




Լրահոս