Փաշինյանն ընդունել է Հայրենական մեծ պատերազմի 80-ամյակի միջոցառումներին մասնակցելու՝ Պուտինի հրավերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք հանդիսավոր միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։ Այս մասին հայտնում է Կրեմլի պաշտոնական կայքը՝ ներկայացնելով ՀՀ վարչապետի և ՌԴ նախագահի հեռախոսազրույցի մանրամասները։

«Հայաստանի վարչապետը հաստատել է, որ  ընդունում է Ռուսաստանի նախագահի հրավերը՝ մասնակցելու Մոսկվայում մայիսի 9-ին նախատեսված հանդիսավոր միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին»,- ասված է հաղորդագրության մեջ։




Լրահոս