Ավստրալիայի հյուսիսարևելյան ափերին է մոտենում հզոր փոթորիկ: Կվինսլենդ նահանգում տարհանում են բնակիչներին և զբոսաշրջիկներին:
«Իտա» ցիկլոնին շնորհվել է վտանգավորության ամենաբարձր` 5-րդ աստիճանը: Դա ամենաուժեղ փոթորիկն է «Յասի» արևադարձային ցիկլոնից հետո, որը Ավստրալիայի վրա էր հարձակվել 2011-ին: Օդերևութաբանները կանխատեսում են հորդառատ անձրևներ, որոնք կարող են հանգեցնել ջրհեղեղի որոշ տարածքներում:
Քամու ուժգնությունը կարող է հասնել ժամում 285 կիլոմետրի: Կանխատեսումների համաձայն՝ ցիկլոնը Ավստրալիայի ափերին կհասնի ուրբաթ երեկոյան: