Armenian text to speach

ԷՐԴՈՂԱՆԻ ՄՐՑԱԿՑԻ ԲԱՆՏԱՐԿՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տասնյակ հազարավոր ցուցարարներ մասնակցել են Թուրքիայի ողջ տարածքում անցկացվող ցույցերին այն բանից հետո, երբ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր մրցակիցը պաշտոնապես ձերբակալվել է եւ մեղադրվել կոռուպցիայի համար։

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն կիրակի օրը կայացած քվեարկության արդյունքում պետք է ընտրվեր որպես Հանրապետական ժողովրդական կուսակցության (CHP) 2028 թվականի նախագահի թեկնածու։

Ի պատասխան նրա ձերբակալության՝ կիրակի երեկոյան տեղի ունեցան ամենազանգվածային անկարգությունները, այսպիսի ցույցեր Թուրքիայում չէին եղել ավելի քան մեկ տասնամյակ:

Ցույցերը ընթանում են ցուցարարների վրա արցունքաբեր գազերով եւ ռետինե փամփուշտներով կրակոցների ներքո: Իմամօղլուն ասել է, որ իր դեմ ուղղված մեղադրանքները քաղաքական դրդապատճառներ ունեն։ «Ես երբեք չեմ ծնկի», – գրել էր նա X-ում նախքան կալանավորվելը։ Էրդողանը դատապարտել է ցույցերը եւ մեղադրել է CHP-ին «խաղաղությունը խաթարելու եւ մեր ժողովրդին բեւեռացնելու» փորձի համար։ Ստամբուլի քաղաքապետարանի մոտ արդեն հինգերորդ գիշեր կիրակի երեկոյան հավաքվել էր բազմություն թուրքական դրոշներ ծածանելով եւ վանկարկումներով:

Ցույցերի ընթացքում սպաները օգտագործել են ջրցան մեքենաներ եւ արցունքաբեր գազեր:

Իմամօղլուի կինը՝ Դիլեք Քայա Իմամօղլուն, դիմել է քաղաքապետարանի մոտ հավաքվածներին՝ ցուցարարներին ասելով, որ իր ամուսնու դեմ իրականցված «անարդարությունը» «հարվածել է յուրաքանչյուր խղճին»։

Այս ցույցերը ամենամեծն են 2013 թվականի Գեզիի բողոքի ցույցերից հետո, որոնք սկսվել էին  Ստամբուլում՝ տեղի այգու քանդման պատճառով: Ընդհանուր առմամբ, ցույցեր են տեղի ունեցել Թուրքիայի 81 նահանգներից առնվազն 55-ում կամ երկրի ավելի քան երկու երրորդում, ըստ ֆրանսիական AFP լրատվական գործակալության տվյալների: Իմամօղլուն մեկն էր այն ավելի քան 100 մարդկանցից, ներառյալ այլ քաղաքական գործիչներ, լրագրողներ եւ գործարարներ, որոնք ձերբակալվել էին չորեքշաբթի օրը հետաքննության շրջանակներում:

Նա պաշտոնապես ձերբակալվել է կիրակի օրը եւ մեղադրվել «հանցավոր կազմակերպություն ստեղծելու եւ ղեկավարելու, կաշառք վերցնելու, շորթման, անձնական տվյալների ապօրինի գրանցման եւ մրցույթ կեղծելու համար»։

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը մինչեւ դատաքննությունը: AFP-ն եւ տեղական լրատվամիջոցները հաղորդում են, որ նրան տեղափոխել են Սիլիվրիի բանտ:

 

Սոցցանցերում Իմամօղլուն քննադատել է իր ձերբակալությունը՝ որակելով որպես «սեւ բիծ մեր ժողովրդավարության վրա» եւ ասել, որ դատական կարգը չի պահպանվում։

Նա կոչ է արել մարդկանց ամբողջ երկրում միանալ բողոքի ակցիաներին:

Կիրակի՝ ուշ երեկոյան, X-ով իր փաստաբանների միջոցով տարածված ուղերձում Իմամօղլուն իր ողջույններն է հղել ցուցարարներին եւ ասել, որ ընտրողները ցույց են տվել, որ Թուրքիան «Հոգնել է» Էրդողանից:

Նշենք, որ Իմամօղլուն միակն էր, ով մասնակցում էր CHP-ի նախագահի թեկնածուի ընտրությանը: Ձերբակալությունը չի խոչընդոտում Իմամօղլուի թեկնածությանը եւ նախագահ ընտրվելուն, սակայն եթե նա դատապարտվի իրեն առաջադրված մեղադրանքներից որեւէ մեկի համար, նա չի կարողանա առաջադրվել։ Իմամօղլուի CHP կուսակցությունը հայտնել է, որ կիրակի օրը քվեարկությանը մասնակցել է մոտ 15 միլիոն մարդ: X-ում գրառման մեջ Իմամօղլուի կինը կիսվել է նկարներով, որտեղ քվեարկել է եւ հորդորել ժողովրդին քվեարկել հանուն «ժողովրդավարության, արդարության եւ ապագայի»: Բանտարկված քաղաքական գործիչը համարվում է Էրդողանի գլխավոր մրցակիցներից մեկը, ով 22 տարի պաշտոնավարել է Թուրքիայում որպես վարչապետ եւ նախագահ:

Այնուամենայնիվ, ժամկետների սահմանափակման պատճառով Էրդողանը չի կարող կրկին առաջադրվել 2028 թվականին, քանի դեռ չի փոխել սահմանադրությունը: Արդարադատության նախարարությունը քննադատել է այն մարդկանց, ովքեր  ձերբակալությունների համար մեղադրում են Էրդողանին եւ պնդում, որ  դատական համակարգը անկախ է։

Կիրակի օրը X-ի Գլոբալ կառավարության գործերի բաժինը հայտնել է, որ դեմ է Թուրքիայի հաղորդակցության կարգավորող մարմնի «բազմաթիվ դատարանի որոշումներին»՝ արգելափակելու ավելի քան 700 հաշիվներ հարթակում, ներառյալ թուրք քաղաքական գործիչների եւ լրագրողների հաշիվները:

X-ն ասել է, որ այդ քայլը «ոչ միայն անօրինական է, այլեւ խոչընդոտում է միլիոնավոր թուրք օգտատերերի ազատ խոսքի իրավունքը: Հիշեցնենք, որ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո Թուրքիայի իշխանությունները տասնյակ մարդկանց են ձերբակալել սոցիալական ցանցերում «սադրիչ» գրառումների համար։

Ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան ավելի վաղ հայտարարել էր, որ ոստիկանությունը հայտնաբերել է առցանց 261 «կասկածելի օգտահաշիվներ», ովքեր իբր հրապարակել են «հանրությանը ատելության եւ թշնամանքի դրդող» եւ «հանցագործություն կատարելու դրդող» բովանդակությամբ նյութեր։ Միեւնույն ժամանակ, Ստամբուլի համալսարանը երեքշաբթի հայտարարեց, որ հետ է կանչում Իմամօղլուի դիպլոմը՝ ենթադրյալ խախտումների պատճառով։ Եթե դա հաստատվի, դա կասկածի տակ կդնի նախագահի պաշտոնում առաջադրվելու նրա կարողությունը, քանի որ Թուրքիայի սահմանադրությունն ասում է, որ նախագահները պետք է բարձրագույն կրթություն ունենան՝ պաշտոն զբաղեցնելու համար: Իմամօղլուի փաստաբանները հայտնել են, որ կբողոքարկեն նրա դիպլոմը չեղարկելու որոշումը Սահմանադրական դատարան եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Գերագույն ընտրական խորհուրդը կորոշի՝ արդյոք Իմամօղլուն կարող է թեկնածու լինել։

 

ԱՆԻ ՎԱՐԴԱՆՅԱՆ

 

 

 

 

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԻՑ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին մեր թղթակիցը տեղեկատվական հետեւյալ հարցումն է արել. «Տավուշի մարզի տարածքում՝ Վրաստանի հետ սահմանին, 2025 թվականին սահմանազատման ու սահմանագծման աշխատանքներ իրականացվելո՞ւ են»։ Մարզպետը պատասխանել է. «Հարցի վերաբերյալ տեղեկացնում եմ, որ սահմանազատման աշխատանքները եւ համալիր միջոցառումները իրականացվում են բացառապես հանձնաժողովների, փորձագիտական խմբերի, ինչպես նաեւ աշխատանքներում ներգրավվող փորձագետների եւ մասնագետների կողմից» :

 

 

 

ՋՐՀԵՂԵՂԻՑ ՄԻ ՏԱՐԻ ԱՆՑ

2024 թվականի մայիսի 27-ի ջրհեղեղի հետեւանքով քանդվեցին միջպետական ավտոճանապարհի Դիլիջան-Իջեւան հատվածի ճանապարհի եզրի շատ տեղեր, շարքից դուրս եկան Խաշթառակի կամուրջը, երկաթուղային Այրում կայարանի կամուրջը, հեղեղվեցին շարք տներ, օբյեկտներ, այգիներ, տնամերձ հողամասեր։ Անցած գրեթե մեկ տարում Դիլիջան-Իջեւան ավտոճանապարհի եզրի վնասված հատվածներից միայն Դիլիջան քաղաքի հյուսիսային ծայրին՝ «Գետափ» ռեստորանի մոտ ճանապարհի քանդված եզրն է նորոգվել, սակայն այդ նորոգված հատվածում դեռ ասֆալտ չի արվել։ Դրա հետեւանքով այդ տեղում մինչեւ հիմա երթեւեկը միակողմանի է, տեղադրված են  տրանսպորտային միջոցների  արագությունը սահմանափակող ճանապարհային նշաններ։ Խաշթառակի ու Այրում կայարանի կամուրջները չեն նորոգվել, Խաշթառակի ժամանակավոր կամուրջ է գործարկվել։ Հեղեղից տուժած տների քիչ տերերի՝ պետբյուջեից դրամական փոխհատուցում  է տրվել, այգիների, տնամերձերի տերերին, օբյեկտների սեփականատերերին փոխհատուցում չի տրվել։ Փոխանակ այդ խնդիրները լուծեն՝ հեղեղից գրեթե մի տարի անց ժողով են անում։

Տավուշի մարզպետարանի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ փոխնախարարներ Քրիստինե Ղալեչյանի եւ Նարեկ Մանուկյանի գլխավորությամբ, որին մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, ՀՀ ՏԿԵ նախարարության, վերոհիշյալ հիմնադրամի, Լոռու եւ Տավուշի մարզպետարանների ներկայացուցիչներ։ Անդրադարձ է կատարվել 2024 թ. մայիսին Լոռու եւ Տավուշի մարզերում տեղի ունեցած հեղեղումների հետեւանքների վերացմանն ուղղված միջոցառումներին, քննարկվել են վնասված եւ փլուզված ճանապարհահատվածների, կամուրջների վերականգնման աշխատանքների իրականացման ընթացքը, ծագած խնդիրները։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 




Լրահոս