Վերջին մեկ շաբաթվա ընթացքում «Ժողովուրդ» օրաթերրթը հրապարակել է այն մասին, որ Գյումրու ՏԻՄ ընտրություններում «ՔՊ»-ն պարտություն է կրելու և մեծ հավանականությամբ քաղաքապետ կդառնա Վարդան Ղուկասյանը: Սա գրել էինք՝ հաշվի առնելով մեր աղբյուրներից ստացված տեղեկությունները, որոնք գեներացվել էին փակ սոցիոլոգիական մի քանի հարցումների արդյունքների հիման վրա: Ու քանի որ դրանք ուղիղ համընկնում էին նաև ուժային կառույցնեից մեր ստացած հարցումների արդյունքների հետ, դրա համար վստահ հրապարաեցինք, որ անխուսափելիորեն ընդդիմության մեջ ամենաշատ ձայնը հավաքելու է Ղուկասյանը և մեծ հավանականությամբ՝ դառնա քաղաքապետ:
Մեր այս հրապարակումները ընդդիմադիր շատ գործիչների համար անցանկալի էին համարվել: Որոշներն անգամ նեղացել էին մեզանից այդ հրապարակումների համար՝ նշելով, թե ինչո՞ւ ենք մենք Վարդան Ղուկասյանին միանձնյա «նշանակել» քաղաքապետ։
Մինչդեռ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այն, ինչը հրապարակել էր «Ժողովուրդ» օրաթերթը՝ օգտվելով իր աղբյուրներից, որոնք սոցիոլոգիական տարբեր հարցումների ամփոփ վերլուծություններ էին, բացարձակապես համընկավ իրականության հետ և սա նշանակում է, որ ընդդիմադիր թեկնածուները ոչ թե պետք է նեղանան «Ժողովուրդ» օրաթերթից, այլ պետք է հաշվի նստեն իրողությունների հետ։
Ամեն դեպքում պետք է արձանագրել, որ «ՔՊ»-ն պարտություն է կրել Գյումրիում, իսկ ընդդիմությունը՝ հաղթել է: Հիմա մնում ընդդիմությունը խոհեմությունդրսևորի, իսկ մենք հետևենք, թե ինչպես այդ հաղթանակը կկապիտալիզացնի ընդդիմությունը և քաղաքապետ կնշանակի իրենցից որևէ մեկին։
Ընդ որում արդեն էական չէ, թե ով կլինի քաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանը, Մարտուն Գրիգորյանը, Ռուբեն Մխիթարյանը թե Կարեն Սիմոնյանը։
Գլխավորն այն է, որ ընդդիմությունը ՏԻՄ ընտրություններում հաղթեց իշխանությանը։
Ի դեպ, նույն պատկերն է նաև Փարաքար խոշորացված համայնքում, քանի որ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի և «Հաղթանակ» կուսակցության ղեկավար Վիկտոր Մնացականյանի հիմնած «Միասնություն» դաշինքի թեկնածու Վալոդյա Գրիգորյանը համոզիչ, տպավորիչ, վերջնական հաղթանակ է տարել ՔՊ-ի և հարակից ուժերի նկատմամբ՝ հվքելով 57% ձայներ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա Գրիգորյան





























