Armenian text to speach

Պաշտպանության հանձնաժողովում համալրում է սպասվում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Վիլեն Գաբրիելյանի՝ մանդատը վայր դնելուց հետո ՔՊ-ում թեպետ շատերի աչքն է պաշտպանության մշտական հանձնաժողովում նրա թափուր տեղի վրա, սակայն, մեր տեղեկություններով, այն կզբաղեցնի նրան փոխարինած Արտյոմ Մեհրաբյանը` Ռազմարդյունաբերության կոմիտեի արդեն նախկին նախագահը։ Չնայած Վիլենից հետո ՔՊ ցուցակում հաջորդը` 100-րդը, Արշակ Օրդուխանյանն է, սակայն նա հրաժարվել է մանդատից, բիզնես գործունեություն է ծավալում, եւ 101-րդ համար Արտյոմ Մեհրաբյանն է վերցրել մանդատը` «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության փոխնախագահ, վաղամեռիկ Ղուկաս Մեհրաբյանի որդին։ 2024 թ. փետրվարին նա նշանակվել էր նորաստեղծ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ, իսկ հուլիսին՝ պաշտոնից ազատվել: Դրանից առաջ էլ Աջափնյակ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարն է եղել»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում:




Լրահոս