Armenian text to speach

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը գնալու է ԱԺ․ ինչ է ներկայացնելու

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ապրիլի 25-ին ժամը 10։00-ին գնալու է Ազգային ժողով՝ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատախազության 2024 թվականի գործունեության մասին հաղորդումը։

Աննա Վարդապետյանը կլինի որպես հիմնական զեկուցող։ Նա որպես զեկուցող հանդես է գալու նախաբանով․

«Երրորդ տարին է, որ պատիվ ունեմ Ձեզ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեության տարեկան հաղորդումը: Հաղորդման մեջ շարադրված են Դատախազության՝ որպես միասնական համակարգի, 2024 թվականի գործունեության դինամիկան և արդյունքները:

Եզրափակելով խոսքս՝ շնորհակալություն եմ հայտնում դատախազներին, Դատախազության աշխատակիցներին և իրավապահ ու դատական համակարգերի բոլոր այն գործընկերներին, ում սրտացավ և նվիրված աշխատանքով նախորդ տարում գրանցել ենք շոշափելի արդյունքներ՝

Պետության և համայնքների սեփականության իրավունքն է վերականգնվել մի քանի միլիարդ դրամը գերազանցող գույքերի նկատմամբ:

Ստեղծվել է Վերականգնված միջոցների միասնական հաշիվ, որտեղ վերադարձվում են պետությունից և համայնքներից հափշտակված դրամական միջոցները:

Մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 40.6%-ով ավելի վարույթ (այդ թվում՝ 8 ամսից ավելի քննվող), քան 2023 թվականին:

Դատարանում քննվել և ավարտվել է 93.5%-ով ավելի գործ, քան 2023 թվականին, իսկ արդարացման դատավճիռներ են կայացվել դատարանում ավարտված գործերի ընդամենը 1.8%-ով:

Դատախազությունը՝ համակարգ, ձգտում որպես է միասնական կարգապահության, բարեվարքության ու պրոֆեսիոնալիզմի բարձր նշաձողի: Այդ նշաձողին հասնելու համար անհրաժեշտ որակներից է անձնազոհությունը: Անձնազոհությունը հասու է նվիրյալներին: Դատախազությունում աշխատում են և աշխատելու են նվիրյալներ՝ հանուն Հայաստանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների բարօրության»։

Էմմա Միքայելյան




Լրահոս