Armenian text to speach

«Նոա»-ն 3:0 հաշվով հաղթեց «Արարատ»-ին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Պրեմիեր Լիգայի 2024/25 թթ. մրցաշրջանի 28-րդ տուրում «Նոան» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Արարատի» նկատմամբ (3:0)։

Ռուի Մոտայի գլխավորած թիմի կազմում հանդիպման հաշիվը 50-րդ րոպեին բացեց Գոնսալու Սիլվան, որն էլ 3 րոպե անց կրկնապատկեց Էրալդո Չինարիին։ Հանդիպման վերջնական հաշիվը խաղի հիմնական ժամանակի ավարտից 9 րոպե առաջ՝ 81-րդ րոպեին ձևակերպեց Գոնսալո Գրեգորիոն։

Այս խաղից հետո «Նոան» վաստակած միավորների քանակը հասցրեց 67-ի և շարունակում է միանձնյա գլխավորել մրցաշարային աղյուսակը։ «Արարատը» 8-րդն է՝ 26 միավորով։




Լրահոս