Armenian text to speach

Արթուր Չախոյանի ծեծից հետո Երևանի քաղաքապետարանը արձագանքում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ակտիվիստ Արթուր Չախոյանը քիչ առաջ Մասիվի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի և իր աշխատակիցների կողմից դաժանաբար ծեծի ենթարկվեց։ Մասիվի թաղապետը բռունցքներով հարձակվեց Չախոյանի վրա։

Ոստիկանները ևս ժամանեցին Մասիվի թաղապետարան և Չախոյանին տարան առանձին սենյակ, բայց թեժ իրավիճակը շարունակվում է։

Մասիվի թաղապետը Չախոյանին դաժանաբար ծեծելուց հետո լրագրողների հետ զրույցում սկսեց արդարանալ և նշել, որ պահել է իրեն նորմալ հայի նման։

ArmLur.am-ը դիմեց Երևանի քաղաքապետարան՝ խնդրելով պարզաբանել ստեղծված իրավիճակը։ Քաղաքապետարանից փոխանցեցին հետևյալ պարզաբանումը․

«Բռնությունը ցանկացած դրսևորմամբ անընդունելի է։ Միևնույն ժամանակ, հարկ է նշել, որ հայհոյանքը, վիրավորանքը և անհատի արժանապատվությունը նվաստացնող ցանկացած վարք ևս բռնության ձևեր են և չեն կարող դիտարկվել խոսքի ազատության շրջանակում»։

Էմմա Միքայելյան




Լրահոս