Armenian text to speach

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն. Պետդեպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։

«ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ օրը (խմբ.մայիսի 3-ին) Հռոմում», – ասել է Բրյուսը՝ բացատրելով, որ «դրա անցկացման ժամանակը և վայրը դեռևս որոշված ​​չեն»։ «Մենք սպասում ենք, որ բանակցությունների նոր փուլը տեղի կունենա մոտ ապագայում», – ընդգծել է նա։




Լրահոս