Այսօր՝ մայիսի 3-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Թբիլիսյան 7/8 շենքի մոտ Գեղարքունիքի մարզի բնակիչ 40-ամյա Կարեն Գրիգորյանը իր վարած «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Nissan», «Լադա», «Mercedes» և «Lexus» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է կայանված ավտոմեքենաների սեփականատերերի ինքնությունը։ «Ford Mustang»-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ։






























