ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է հինգշաբթի օրը հայտարարել Բրիտանիայի հետ առևտրային գործարքի մասին։ Այս մասին չորեքշաբթի օրը հայտնել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։
Սա կլինի առաջին առևտրային համաձայնագիրը, որը կնքվում է Վաշինգտոնի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո։ ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի միջև համաձայնագրի մանրամասները դեռևս հայտնի չեն։ NYT-ն ընդունում է, որ կողմերը նախ կհայտարարեն շրջանակային համաձայնագրի մասին, ապա կշարունակեն աշխատել գործարքի վերջնական պայմանների վրա։
Բացի այդ, ԱՄՆ-ը մոտ է Իսրայելի և Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրերի կնքմանը, նշում է NYT-ը, ինչպես նաև բանակցություններ է վարում Վիետնամի, Կորեայի Հանրապետության և Ճապոնիայի հետ։
Թրամփը նախապես հայտարարել էր հինգշաբթի օրը «մեծ ասուլիսի» մասին։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ այն նվիրված է լինելու «մեծ հարգանք վայելող երկրի ներկայացուցիչների հետ խոշոր առևտրային գործարքին»։ Թրամփը չի հստակեցրել, թե որ երկրի հետ է ԱՄՆ-ը համաձայնության եկել։





























