Armenian text to speach

Հնդկաստանի Սրինագար քաղաքում պայթյուններ են լսվել. Reuters

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հնդկաստանի Քաշմիրի Սրինագար քաղաքում երկու ուժեղ պայթյուն է  լսվել քաղաքի օդանավակայանի և բանակի շտաբի մոտ: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով պաշտոնյայի ու ականատեսների:

Հնդկաստանի և Պակիստանի միջև մարտերը շարունակվում են:

Հնդկաստանի և Պակիստանի միջև լարվածությունը սրվել է ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամմու և Քաշմիր նահանգի Պահալգամ քաղաքի մոտակայքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո: Հարձակման հետևանքով զոհվել է 25 հնդիկ և մեկ նեպալցի: Նյու Դելին հայտարարել է, որ ունի ապացույցներ, որ Պակիստանի միջգերատեսչական հետախուզությունը ներգրավված է եղել հարձակման մեջ:




Լրահոս