Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Երեխային գետը չէր ձգում, մենակ էլ հաստատ չէր գնա». 2-ամյա Տիգրանի հայր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Մարմարիկում շարունակում են փնտրել 2-ամյա Տիգրանին:

ԱԻՆ-ի աշխատակիցներին են միացել Մարմարիկ գյուղի բնակիչները, աշխատանքներին ներգրավվել կամավորներ՝ հանրապետության ողջ տարածքից: Ցավոք, առ այսօր որոնողափրկարարական աշխատանքներն արդյունք չեն տվել:

Մարմարիկի համայնքապետ Քարամյանն ArmLur.am-ին հայտնեց, որ առ այսօր որևէ բան հայտնի չէ, աշխատանքները շարունակվում են իրականացնել բոլոր այն վայրերում որտեղ հավանական են համարում: Քարամյանը նաև հայտնեց, որ որոնողափկարարական աշխատանքները շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ չի գտնվել փոքրիկ Տիգրանը:

ArmLur.am-ը զրուցել է նաև 2-ամյա Տիգրանի հոր՝ Նորայր Պետրոսյանի հետ, ով նաև հավանական է համարում երեխային առևանգելու հանգամանքը, սակայն որևէ մեկի վրա չի կասկածում:

Հայրը առ այսօր բացառում է երեխայի գետն ընկնելու փաստը, ասում է՝ երեխան ձգտում չուներ այնտեղ գնալու:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նանիկ Աղասյան




Լրահոս