ՀՀ նորանշանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը մանրազնին «քննության» տակ է դրել ՃՈ հետագա գործունեությունը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ օրերս ոստիկանությունում քննարկվել է տարբերակ, համաձայն որի` ՃՈ բաժնի գործունեությունը կարող է կարգավորվել տարածքային ոստիկանության բաժինների պետերի կողմից: Ոստիկանության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հաստատեց «Ժողովուրդ»-ի տեղեկությունը` ավելացնելով, որ այդ հարցը դեռեւս քննարկման փուլում է գտնվում:
ԿՎԵՐԱՄԻԱՎՈՐՎԻ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ