Ազգային ժողովի նիստերը ձանձրալի են ՔՊ-ական պատգամավորների համար:
Համացանցում երեկ տարածվեց տեսանյութ, թե ինչպես է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանը՝ հայտնի «ձկնագողը», շախմատ խաղում ԱԺ նիստերի դահլիճում: Նա անվայելուչ նիստուկացով, շախմատ խաղալով զուգահեռ հետևում էր իր ղեկավար Հայկ Կոնջորյանի ելույթը:
Հիշեցնենք, որ Գրիգորյանը Նորատուսի հայտնի ձկնավաճառներից է եղել, ավելին՝ իր ծննդավայր Գեղարքունիքում հայտնի է որպես «ձկնգող», քանի որ տարիներ շարունակ անգամ արգելված սեզոնին զբաղվել է ձկան որսով՝ ձկնագողությամբ: Նրան այդ մասին ԱԺ ամբիոնից հիշեցրել էր նաեւ դաշնակցական նախկին մարզպետ ԱԺ նախկին խոսնակ Իշխան Սաղաթելյանը՝ «ձկնգող» անվանելով:
Մանրամասները՝ տեսանյութում։
Սոնա Գրիգորյան


























































































