Մայիսի 17-ին «Հայի բռունցք» ՀԿ-ում կազմակերպվել է անվճար իրավաբանական խորհրդատվություն` հանրային պաշտպան, «Tarjimanyan Advocate» գրասենյակի հիմնադիր Լիլիթ Թարջիմանյանի նախաձեռնությամբ։
«Արդեն 7 տարի է՝ համատեղ ջանքերով Հրազդան քաղաքում իրականացնում ենք այս ծրագիրը։ Հանրային պաշտպան Լիլիթ Թարջիմանյանն անվճար խորհրդատվություն է տրամադրում մեր քաղաքացիներին, ինչը բավականին օգտակար է լինում մասնակիցների համար։ Ցանկանում եմ նշել, որ ծրագրին կարող են մասնակցել ոչ միայն հրազդանցիներն, այլև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցները։ Կարծում եմ, այս ծրագիրը ևս հնարավորություն կտա արցախցիների ինտեգրմանը։
Թեև ծրագրի մասնակիցների թիվը գոհացուցիչ չէ, բայց, այնուամենայնիվ, մենք շարունակում ենք այն իրագործել, քանի որ մասնակիցների համար այն շատ արդյունավետ է լինում։ Ծրագիրը կարևոր է նաև այն առումով, որ օգնում է մեր հանրությանը դառնալ իրազեկված և ավելի իրավագիտակից»,- ArmLur.am-ի հետ զրույցում ասաց «Հայ բռունցք» ՀԿ հիմնադիր Գարիկ Աղասյանը։
Նանիկ Աղասյան























