Armenian text to speach

Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ռուսական ակումբներում խաղացող 5 ֆուտբոլիստներ են հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական, հաղորդում է Metaratings.ru-ն:

Ազգային հավաքականից հրավեր են ստացել Նաիր Թիկնիզյանն ու Էդգար Սևիկյանը Մոսկվայի «Լոկոմոտիվից», Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարից», Ուգոչուկվու Իվուն Կազանի «Ռուբինից» և Տիգրան Ավանեսյանը Տուլայի «Արսենալից»։

Ավանեսյանը գրեթե մեկ տարի առաջ` ուկրաինացի մասնագետ Ալեքսանդր Պետրակովի օրոք, հրավեր էր ստացել Հայաստանի ազգային հավաքականից, բայց չէր ընդունել այն: Այդ ժամանակ Կալինինգրադի «Բալթիկայում» խաղացող կիսապաշտպանը նշել էր, որ ֆուտբոլային կարիերայի այդ փուլում առաջնահերթություններն ակումբի օգտին են:

23-ամյա Ավանեսյանը նախորդ տարվա մարտին է նորամուտը նշել Հայաստանի ազգային հավաքականում:

Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը հունիսին երկու արտագնա ընկերական խաղ կանցկացնի. նախ` հունիսի 6-ին կմրցի Կոսովոյի թիմի դեմ, իսկ երեք օր հյուր կգնա Չեռնոգորիա:




Լրահոս