Armenian text to speach

Ալիևը Հայաստանին մեղադրել է իսլամոֆոբիայի և Ադրբեջանի մշակութային ժառանգության ոչնչացման մեջ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը ելույթ է ունեցել «Իսլամոֆոբիան ուշադրության կենտրոնում. կողմնակալության բացահայտում, խարանը՝ կոտրելով» խորագրով միջազգային կոնֆերանսում, որտեղ Հայաստանին մեղադրել է իսլամոֆոբիայի և Ադրբեջանի մշակութային ժառանգության ոչնչացման մեջ:

Նրա ուղերձում ասվում է․

«Ցավոք սրտի, մաքուր կրոնական անհանդուրժողականությամբ և իսլամոֆոբիայով առաջնորդվող որոշ շրջանակներ Արևմուտքում փակել են աչքերը Հայաստանի կողմից մեր տարածքների օկուպացիայի վրա, աղավաղել են հակամարտության էությունը և փորձել այն ներկայացնել որպես կրոնական հակամարտություն։

…Ցավոք, Արևմտյան Ադրբեջանի պատմական տարածքներում, որտեղից վտարվել էին մեր հայրենակից ադրբեջանցիները, մեր ժողովրդի նյութական և ոչ նյութական հարուստ ժառանգությունը միտումնավոր և համակարգված կերպով ոչնչացվել կամ կեղծվել է՝ Ադրբեջանի հետքը այդ տարածքներից ջնջելու քաղաքականության շրջանակներում։

Մի քանի օր առաջ Կովկասի մուսուլմանների վարչության Քադիի խորհրդի (Կրոնական-իրավական մարմին, որը ղեկավարում է մուսուլման համայնքի գործերը ) նիստում կայացված՝ Երևանի Քադիի խորհրդի վերականգնման որոշումը կարևոր քայլ էր՝ ուղղված պատմական արդարության վերականգնմանը և միջազգային հանրությանը Արևմտյան Ադրբեջանում տեղակայված մեր մշակութային, կրոնական և բարոյական ժառանգության ոչնչացման մասին ճշմարտությունը փոխանցելու գործում»:

Անի Վարդանյան




Լրահոս