Armenian text to speach

«Մենք խենթություններ էինք անում, բայց կատակը դարձրել են գեո-մոլորակային աղետ․ Մակրոնը՝ աղմկահարույց տեսանյութի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Վիետնամում ինքնաթիռից իջնելուց առաջ կնոջ կողմից իր դեմքը հրելը պարզապես կատակ էր։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

«Մենք խենթություններ էինք անում և իսկապես կատակում կնոջս հետ։ Սա դարձրել են գեո-մոլորակային աղետ», – ասել է Մակրոնը։

Միջադեպը տեղի է ունեցել մայիսի 25-ի երեկոյան, երբ Մակրոնը ժամանել է Վիետնամ՝ մեկնարկելով իր շրջագայությունը Հարավարևելյան Ասիայում։ Տեսանյութում Բրիժիտ Մակրոնը հրում է ամուսնու դեմքը, նախքան նա կիջներ նախագահական ինքնաթիռից։ Բրիժիտ Մակրոնը որոշ ժամանակ չի երևում, այնուհետև զույգը միասին իջնում է ինքնաթիռի սանդուղքով։

Միջադեպի լայն քննարկումից հետո Ելիսեյան պալատից նույնպես հայտնել էին, որ ամուսինները կատակում էին, և որ դա «մտերմության պահ» էր։

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ վերջին շաբաթներին սա առաջին դեպքը չէ, երբ իր մասնակցությամբ տեսանյութերի բովանդակությունը խեղաթյուրվում է։ Ըստ Reuters-ի՝ Մակրոնը վկայակոչել է այն տեսանյութը, երբ Ուկրաինա այցի ժամանակ գնացքի սեղանից նա հեռացնում է սպիտակ առարկա։ Սոցցանցերի որոշ օգտատերեր ենթադրել էին, թե դա կոկաին է։ Մակրոնը հայտարարել էր, որ դա անձեռոցիկ է։




Լրահոս