Armenian text to speach

Արևմտյան երկրները Ուկրաինային մատակարարված հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները չեղարկել են մի քանի ամիս առաջ. Մերց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ արևմտյան երկրները մի քանի ամիս առաջ են չեղարկել Ուկրաինային մատակարարված հեռահար զենքի օգտագործման սահմանափակումները։ Նա նախօրեին հայտարարել էր Գերմանիայի, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից այդ սահմանափակումների վերացման մասին։

Կանցլերը հարցը կրկին բարձրացրել է Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոյի հետ այսօրվա ասուլիսում։ Մերցի խոսքով, Ուկրաինան իրավունք ունի օգտագործել իր գործընկերներից ստացված զենքերը Ռուսաստանի տարածքում գտնվող ռազմական թիրախների դեմ։

«Այն երկրները, որոնք սահմանել են հեռահարության սահմանափակումներ, վաղուց հրաժարվել են այդ պայմաններից: Այդ պատճառով երեկ Բեռլինում ես ասացի այն մասին, ինչ տեղի ունեցավ մի քանի ամիս առաջ»,- պարզաբանել է նա:




Լրահոս