Տեղ համայնքի անչափահաս տղաները գտնվել են և այժմ գյուղում են։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցը։
«Տղաները գյուղում են։ Կարևորը հիմա մոտս են»,-ասել է համայնքի ղեկավարը՝ չմանրամասնելով, թե որտե՞ղ են եղել նրանք այս ընթացքում և ինչպե՞ս են վերադարձել։
Ավելի ուշ ԱԱԾ-ն ևս հաստատեց տեղեկությունը․
«Սյունիքի մարզի Տեղ համայնքի անչափահաս բնակիչները, ովքեր մոլորվել էին, հայտնաբերվել են և այժմ գտնվում են Հայաստանում»:





























