Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունիսի 13-ի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի 2024 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
Հաշվեքննիչ պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ պալատի գործունեության հիմնասյուներից են անկախությունը, թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
2024 թվականին Հաշվեքննիչ պալատի համար՝ առանց շենքի վարձակալության ծախսերի եւ աշխատակիցների աշխատավարձերի, պետական բյուջեից ծախսվել է 144 մլն դրամ:
Ըստ հիմնական զեկուցողի՝ 2025-2027 թվականների միջնաժամկետ առաջնահերթությունները վերաբերում են առողջապահությանը, կրթությանը, շրջակա միջավայրին, արդարադատության համակարգին, տնտեսությանը, պետական ֆինանսների կառավարմանը եւ համայնքներին:
Ատոմ Ջանջուղազյանը պատասխանել է պատգամավորների հարցերին՝ ներկայացնելով պարզաբանումներ տարեկան հաղորդման վերաբերյալ:





























