Armenian text to speach

«Անում ենք այն, ինչ անհրաժեշտ է». Նեթանյահուն՝ Խամենեիի վերացման մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն չի հաստատել Fox News-ի եթերում Reuters-ի տարածած հաղորդագրությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արգելել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի վերացումը։

Վարչապետի խոսքով՝ լրատվամիջոցներում շատ տեղեկություններ են եղել «տեղի չունեցած զրույցների» մասին։ Քաղաքական գործիչը հրաժարվել է մանրամասներ հաղորդել։

«Կարող եմ ասել ձեզ, որ մենք անում ենք այն, ինչ անհրաժեշտ է։ Եվ կանենք այն, ինչ անհրաժեշտ է», – շեշտել է նա։

Նեթանյահուն հավելել է, որ իր կարծիքով ԱՄՆ-ն գիտի, թե ինչն է իրենց համար լավ։




Լրահոս