Armenian text to speach

Էրդողանը պատմել է, թե որ դեպքում Թրամփը կմասնակցի Ուկրաինայի վերաբերյալ բանակցություններին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստակամություն է հայտնել գնալ Թուրքիա՝ Ուկրաինայի հարցով բանակցությունների, եթե նրանց միանա նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։

«Հարգարժան պարոն Թրամփի հետ բանակցությունների ընթացքում ( Հաագայում – խմբ.) մենք խոսեցինք նախաձեռնությունների մասին (Ուկրաինայի վերաբերյալ – խմբ.): Նա ասաց, որ եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը գա Ստամբուլ կամ Անկարա՝ խնդիրը լուծելու համար, ինքը նույնպես կմեկնի Ստամբուլ կամ Անկարա», – ասել է Էրդողանը:




Լրահոս