«Եթե նորանշանակ վարչապետը զարգացնի տնտեսությունը,մենք կունենանք լուրջ առաջընթաց: Հատկապես առաջընթացը կլինի բանկային համակարգում»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը այս կարծիքը հայտնեց Սոցիոմետր սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
Նա նշեց, որ Հայաստանում բանկային ֆինանսական համակարգը շատ լավ է զարգացած, համարվում է ԱՊՀ երկրներում ամենակատարյալը: Բանկերի աշխատանքը առավել թափանցիկ է, ավանդները ապահովագրված են. «Նույնը կարող էր լինել նաև կուտակայինի դեպքում,եթե կարողանային դա ճիշտ հրամցնել հասարակությանը, մարդ պետք է ընդունի, որ դա լավ բան է, բայց ուժով չի կարելի մարդուն ասել, որ լավ է»:
Բանախոսն ասաց նաև, որ Հովիկ Աբրահամյանի վարչապետության տարիները կհամարվեն բարեհաջող, եթե նա կարողանա հիմնել տասը գործարան` 1-2 հազար աշխատատեղով.«Այն բնակավայրը, որտեղ գործող գործարարան կա, բարեկեցությունը բարձր է, եթե նոր վարչապետը կարողանա 10 գործարան կառուցել, կհամարենք, որ հաջող է: Մենք կարող էինք միայն չինական փողերով 50 հազար աշխատատեղ ունենալ, բայց երաշխավորություն չտվեցինք նրանց՝ դրա համար էլ չունենք»: