ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Կազմակերպությունը հարկային տեսչությանը ներկայացրել է հայտարարություն գործունեություն չիրականացնելու մասին: Այս դեպքում շահութահարկի կանխավճարներ կամ նվազագույն շահութահարկի վճարներ կազմակերպությունը կատարելո՞ւ է, թե՞ ոչ:

Մարինե Բաբայան, 30 տարեկան, լրագրող


ՊԱՏԱՍԽԱՆ. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների պարզաբանման նպատակով 20.10.2010թ. տրված «Գործունեության դադարեցման դեպքում ռեզիդենտների կողմից շահութահարկի կանխավճարների կատարման վերաբերյալ» թիվ 15 պաշտոնական պարզաբանման համաձայն, եթե ռեզիդենտը շահութահարկի հաշվարկների` օրենքով սահմանված ներկայացման ժամկետից ոչ ուշ գրավոր հայտարարություն է ներկայացնում իր հաշվառման վայրի հարկային տեսչություն` անորոշ ժամկետով գործունեություն չիրականացնելու մասին, ապա գործունեություն չիրականացնելու վերաբերյալ հայտարարությունը ներկայացնելուց հետո կանխավճարների համար օրենքով սահմանված առաջիկա վճարման ժամկետից սկսած ռեզիդենտը շահութահարկի կանխավճարների եռամսյակային վճարումներ չի կատարում, անգամ եթե հարկային տեսչության մարմին ներկայացրած գրավոր հայտարարության մեջ չի նշել շահութահարկի կանխավճարներ չկատարելու մասին:

ՀՀ պետեկամուտների կոմիտե

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ՊԵԿ-ի թակարդում չհայտնվելու վախը տնտեսվարողների շրջանում  այնքան մեծ է, որ նույնիսկ այն դեպքերում, երբ ձեռնարկատերը 99 տոկոսով համոզված է, որ ինքը վճարելիք չունի, այնուամենայնիվ, ստիպված է հետաքրքրվել իր անելիքով: Փորձը ցույց է տվել, որ հարկայինն այնքան հաճախ է տնտեսվարողներին փաստի առաջ կանգնեցրել, որ մարդիկ խոշոր տուգանքներից խուսափելու նպատակով  ստիպված են ամբողջությամբ սերտել  օրենսդրությունը:




Լրահոս