Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՔՊ-ական Արուսյակ Ջուլհակյանը հիփոթեքով բնակարան ունի․ ինչի համար է պայքարում պատգամավորը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Գրեթե մեկ ամիս է մնացել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններին և ամբողջ ՔՊ թիմն ակտիվացել է՝ վարչության անդամ դառնալու համար «կյանքի ու մահու» կռիվ տալով։

ՔՊ կանայք այս «պատերազմում» անվարան «մենամարտում են» միմյանց դեմ։ Այս պայքարի ջատագովներից և առաջամարտիկներից է Արուսյակ Ջուլհակյանը։

ՔՊ վարչության փոխնախագահը հայտնել էր, որ որոշել են՝ վարչության 20 անդամից 5-ը պետք է լինեն հակառակ սեռի ներկայացուցիչ: Այս դեպքում ստացվում է՝ ՔՊ ղեկավար մարմինը կունենա առնվազն 5 կին անդամ:
Այս 5 տեղերի համար մրցում են վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը, պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Հերիքնազ Տիգրանյանը, Արուսյակ Մանավազյանը, Սոնա Ղազարյանը, Ալխաս Ղազարյանը, Տաթևիկ Գասպարյանը, ցանկում նաև այլ անուններ կան, որոնք հանրությանն այնքան էլ հայտնի չեն:

Անդրադառնանք Արուսյակ Ջուլհակյանին․

Արուսյակ Ջուլհակյանը սովորելուց հետո սկսել է աշխատել որպես դասախոս, ապա Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի ծրագրի օգնական, ապա իրավական փորձագետ: 2014-2018թթ. աշխատել է «Իրավունքի Եվրոպա միավորում» իրավապաշտպան հկ մի շարք ծրագրերում:
2015-2018թթ. եղել է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության իրավաբանական թիմի անդամ: 2015-2018թթ.՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ մի շարք ծրագրերի իրավաբան։

23.09.2018-11.01.2019 թվականներին՝ հեղափոխությունից հետո, եղել է Երեւանի ավագանու անդամ («Իմ քայլը» կուսակցությունների դաշինք): Երեւանի ավագանու իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ։

Այժմ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր է։

Ջուլհակյանն այն պատգամավորներից է, ով հեղափոխությունից հետո դարձավ անշարժ գույքի սեփականատեր։ Նա որևէ տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն, համաձայն ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ բաժնի, պատգամավորը ունի 25 մլն 793 հազար դրամ արժողությամբ կառուցվող բազմաբնակարան շենքի բնակարանի և ավտոկայանատեղիի հիփոթեք։

ՔՊ-ական պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 343 եվրո, 1 383 դոլար և  2 մլն 632 հազար դրամ։ Նրա Կանխիկ դրամական միջոցները կազմում են 3 հազար ՀՀ դրամ։ Արուսյակ Ջուլհակյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 056 հազար դրամ, որից 10 մլն 739 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից,  2 մլն 803 հազար դրամը եկամտային հարկի վերադարձ է ՀՀ ֆինանսների նախարարությունից հիփոթեքի մայր գումարը մարելու համար։

Եկամուտների զգալի մասը վարկեր\փոխառություններ և տրված փոխառությունների կամ բանկային ավանդների դիմաց ստացված տոկոսներ են տարբեր բանկերից։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 26 մլն 993 հազար դրամ։ Պատգամավորը վարկերի մարմանն ուղղել է 3 մլն 120 հազար դրամ։

Էմմա Միքայելյան 

Մանրամասները՝ տեսանյութում․

 




Լրահոս