Հակակոռուպցիոն Կոմիտեից ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանին տանում են Երևան Կենտրոն ՔԿՀ կամ բոլորին հայտնի ԱԱԾ մեկուսարան։
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն միջնորդություն է ներկայացրել դատարան՝ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի նկատմամաբ խափանման միջոց կիրառվի կալանքը։ Քիչ առաջ Հակակոռուպցիոն դատարան նրան կալանավորման որոշում կայացրեց:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա՝ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու, հակամրցակցային գործունեության և փողերի լվացման մեղադրանքներով։
Քնար Մանուկյան





























