ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ընթացող «Grand Chess Tour: Saint Louis Rapid & Blitz 2025» կայծակնային շախմատի առաջատարը Լևոն Արոնյանն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` արագ շախմատի մրցաշարի ավարտից հետո այժմ մեկնարկել է կայծակնային շախմատը: 19 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարը Արոնյանն է: Երկրորդ տեղում 17 միավորով Ֆաբիանու Կարունանա է, իսկ եռյակի վերջում` 16.5 միավորով Մաքսիմ Վաշիե-Լագրավն է:
Արագ և կայծակնային շախմատի հանրագումարը հաշվում է միասին:
Այս տարի Սենթ Լուիսի մրցաշարին մասնակցում են Լևոն Արոնյանը, Ֆաբիանո Կարուանան, Գուկեշ Դոմարաջուն, Նոդիրբեկ Աբդուսատորովը, Ուեսլի Սոն, Լենիեր Դոմինգես Պերեսը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Լե Քուանգ Լիեմը, Սամուել Շանկլանդը, Գրիգորի Օպարինը:





























