Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովն Ուզբեկստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ է ստացել։ Այս մասին հայտնում է Bild-ը:
Ուզբեկստանի ֆուտբոլի ֆեդերացիան 65-ամյա մասնագետին առաջարկ է ուղարկել Բեռլինում Ուզբեկստանի դեսպանատան միջոցով:
Լյովը մի քանի օր մտածելուց հետո «քաղաքավարի մերժել է» առաջարկը:
Հիշեցնենք, որ Ուզբեկստանը նվաճել է աշխարհի 2026 թվականի առաջնության ուղեգիր:





























