Այսօր տեղի կունենա Ադրբեջան-Ռուսաստան տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը։ Այս մասին հայտնում են ռուսական և ադրբեջանական լրատվամիջոցները։
Օգոստոսի 22-ին տեղի կունենա Ադրբեջանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական պետական հանձնաժողովի նիստը։
Նիստը նախատեսվում է անցկացնել Աստրախանում։
Նշենք, որ Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը։




























