Իրավապահների գործընթացը դատական համակարգի շուրջ շարունակվում է։ Մեզ հայտնի դարձավ, որ Սյուզաննա Արամի Մխիթարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական շահագրգռվածությունից ելնելով օգտագործելու նպատակով, անձամբ Ալբերտ Բարոյանից և Լարիսա Պողոսյանից պահանջել և ստացել է 350.000 ՀՀ դրամ՝ վերջիններիս օգտին պաշտոնատար անձ հանդիսացող դատական իշխանության ներկայացուցչի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները օգտագործելով ապօրինի գործողություն կատարելու համար։
Ալբերտ Արտավազդի Բարոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա կնոջ՝ Լարիսա Պողոսյանի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, քրեական վարույթով դեռևս չպարզված պաշտոնատար անձ հանդիսացող ՀՀ դատական իշխանության ներկայացուցչին Սյուզաննա Մխիթարյանի միջոցով փորձել է տալ 350.000 ՀՀ դրամ կաշառք՝ դատական իշխանության ներկայացուցչի կողմից իր ծառայողական կամ իշխանական լիազորությունները օգտագործելով իրենց օգտին ապօրինի գործողություն կատարելու համար։
Սակայն Ալբերտ Բարոյանի և Լարիսա Պողոսյանի դիտավորության մեջ ընդգրկված հանցագործությունը նրանց կամքից անկախ հանգամանքներով չի իրագործվել։
ArmLur.am-ը հիշեցնում է, որ Սյուզաննա Մխիթարյանը Արագածոտների մարզի դատարանի դատավորներից մեկի օգնականն էր։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում


















































































