Դպրոցից ԱԺ, ԱԺ-ից էլ` Կառավարություն. Դ. Հարությունյանի անցած ուղին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշանակվել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար: Հիշեցնենք, որ այդ պաշտոնը նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի օրոք զբաղեցնում էր Վաչե Գաբրիելյանը:

Armlur.am-ը կներկայացնի Կառավարության նոր անդամի անցած ուղին:

Նա ծնվել է 1963թ. մարտի 5-ին  Երեւանում:  1975-1980թթ. սովորել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի հաշվողական տեխնիկայի ֆակուլտետում:  1980-1983թթ. եղել է ասպիրանտ ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնում: 1982-1988թթ. ուսանել է Ռոստովի Մ.Սուսլովի անվան պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետում: 1988-1992թթ. ուսանել է Երեւանի Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հոգեբանության ֆակուլտետում:

Աշխատանքային գործունեությունը սկսել է 1981 թվականից` Երեւանի էլեկտրաապարատների գործարանի ինժեներ, ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի կրտսեր գիտաշխատող, Երեւանի թիվ 183 դպրոցի փոխտնօրեն, Երեւանի թիվ 198 հեղինակային դպրոցի տնօրեն:

Պատգամավորական գործունեությունը սկսել է 1995թ. եղել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ:  1997թ.` Երեւանի քաղաքապետի գլխավոր խորհրդական:  1997-1998թթ. եղել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ, 1998-2007թթ.` ՀՀ արդարադատություն նախարար:

2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: 2007թ. հունիսի 7-ին ընտրվել է ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ:

Պարգեւատրվել է «Համագործակցության ամրապնդման համար», «Իրավակարգի ամրապնդման համար», «Մխիթար Գոշ» մեդալներով: Տեխնիկական գիտությունների թեկնածու է, երկու մենագրությունների եւ քսանից ավելի գիտական հոդվածների հեղինակ:

Անդրադառնանք նրա պատգամավորական գործունեությանը մինչ այսօր: Մինչ այժմ պատգամավորը կողմ է  քվեարկել 186 նախագծի, 5-ի դեպքում դեմ է քվեարկել  մեկի դեպքում էլ ձեռնպահ մնացել: Նիստերից բացակայել է 123 անգամ: Ունեցել է  երեք հարց և վեց ելույթ:

Նշենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց Էթիկայի  հանձնաժողովի կայքում, որտեղ ներկայացված է  պաշտոնյաների ունեցվածքը, մի քանի ժամում արդեն «հասցրել» էին Դավիթ Հարությունյանի հայտարարագիրը Օրենսդիր իշխանություն բաժնից  տանել Գործադիր իշխանություն բաժինը:

Նրա հայտարագրում նշված դրամական միջոցները կազմում են 6.500.000 դրամ և 20.000 դոլար: Իսկ եկամտի միակ աղբյուր է  հանդիսանում աշխատանքի վարձատրությունը, որի չափը նշված է 3.534.210 դրամ:

Նաիրա Հովհաննիսյան 

 




Լրահոս