Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2011-ի Հայաստանի պետական մարմինների կայքերի մոնիտորինգի արդյունքում, որն անցկացվել է հուլիսի 1-ից հոկտեմբերի 15-ը, 10 մարզերի պաշտոնական կայքերից լավագույնը ճանաչվել է Կոտայքի մարզպետարանինը,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը: Ինչ վերաբերում է մարզպետարանների կայքերին, ապա դրանք, ըստ նրա, ունեն ընդհանուր դիզայն ու կառուցվածք, եւ ցուցանիշները գրեթե նույնն են, քանզի մեկ ցանցով միացված են տարածքային կառավարման նախարարության կայքին:”Եթե առաջին փուլից հետո լավագույն ցուցանիշներ էր ցույց տվել Արմավիրի կայքը, ապա երկրորդ հետազոտության արդյունքով առաջատարը Կոտայքի մարզպետարանի կայքն է, նրան հաջորդում է Սյունիքի մարզպետարանի կայքը: Արմավիրը հայտնվել է երրորդ հորիզոնականում”,- նշեց նա:
Կոտայքի մարզպետարանի կայքը լավագույնն է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ