Որևէ միջամտություն բիզնեսին չի կարող լինել. Հ. Աբրահամյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն՝ ՀՀ պետական կառավարման մարմինների ղեկավարների և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության անդամների մասնակցությամբ:

Հանդիպման նպատակն էր գործարարների հետ քննարկել ՀՀ կառավարության կողմից գործարար միջավայրի բարելավմանն ուղղված առաջիկա քայլերը:

«Ես համոզված եմ, որ մենք ունենք լավ գաղափարներ, որոնք կնպաստեն մեր տնտեսության զարգացմանը և մեր երկրի առաջընթացին: Մեզ  համար աջակցությունը ձեռնարկատիրությանը լինելու է առաջնահերթ խնդիր, և յուրաքանչյուր մարդ պետք է հասկանա, որ երկրի առաջընթացի հենքը տնտեսությունն է:

Որևէ միջամտություն բիզնեսին, անարդար  խոչընդոտ չի կարող լինել: Պետք է բոլորը հասկանան, որ այդ դաշտն ազատ է, գործելու են օրենքի շրջանակում, և որևէ մեկը խոչընդոտ չի ստեղծելու: Ես հետևողական եմ լինելու. յուրաքանչյուր ներդրող պետք է հասկանա, որ ինքն ապահով ձեռքերում է՝ օրենքի շրջանակում: Ով ցանկանում է զբաղվել բիզնեսով, մենք նրա կողքին ենք լինելու»,մինչ քննարկման մեկնարկը հայտարարել է վարչապետը:

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, մասնավորապես, տեղեկացրել է, որ այդ նպատակով ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը նախաձեռնել և մշակել է օրենսդրական փոփոխությունների մի քանի փաթեթ:

Այդ փաթեթները միտված են Հայաստանում ձեռնարկատիրության զարգացմանը և վերաբերում են ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխությունների իրականացմանը,  էլեկտրոնային առևտրի կարգավորմանը, ՀՀ-ում այլընտրանքային հարկային ստուգումների ինստիտուտի ներդրմանը,  փոքր և միջին ձեռնարկատիրության համար շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցմանը, հորիզոնական մոնիթորինգի համակարգի ներդրմանը և սպասարկման ոլորտի ծառայությունների ավտոմատացմանը:

Մտքերի փոխանակությանընթացքում գործարարները դրական են համարել առաջարկվող փոփոխությունները և պատրաստակամություն հայտնել ՀՀ կառավարության հետ համատեղ քննարկել դրանց վերաբերող մանրամասներ:

Վարչապետ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման հրավերն ընդունելու համար և վերահաստատել յուրաքանչյուրլավ առաջարկությունքննարկելու իր պատրաստակամությունը:

unnamed (3)

unnamed (2)

 

unnamed (1)

 

 

 




Լրահոս