Armenian text to speach

Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել են 4 ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:10-ի սահմաններում Խորենացի փողոցում՝ Մետաքս թաղամասում՝ «Մետաքս Գոլդ»-ի դիմաց, բախվել են «Mustang», «BMW», «Opel», և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում են վարորդների ինքնությունները:  Ըստ նախնական տեղեկությունների՝  վթարի մեղավորը եղել է «Mustang»-ը:




Լրահոս