Այս պահին 44-օրյա պատերազմում անհետ կորած զինվորների ծնողները բողոքի ակցիա են իրականացնում Պաշտպանության նախարարության դիմաց։ Նրանք շաբաթ օրը ևս ՊՆ վարչական համալիրի դիմաց ակցիա էին անցկացրել։
ՊՆ վարչական շենքի մոտ հավաքված անհետ կորածների ծնողներին հայտնել են, որ ԳՇ պետի և Կամո Վարդանյանի փոխարեն ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը կընդունի միայն 3 ծնողի՝ հավաքված 30-ի փոխարեն։
Դա առաջացրել է ծնողների զայրույթը, իրավիճակը լարվեց անցակետում։
Էմմա Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում․


























































































