Armenian text to speach

Ուկրաինական պատվիրակությունը կայցելի Միացյալ Նահանգներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ուկրաինական պատվիրակությունը՝ վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյի, նրա աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակի և պատժամիջոցների քաղաքականության հանձնակատար Վլադիսլավ Վլասյուկի գլխավորությամբ, հաջորդ շաբաթվա սկզբին կմեկնի Միացյալ Նահանգներ։

«ԱՄՆ-ի հետ համագործակցությունը շարունակվում է։ Վարչապետ Սվիրիդենկոյի գլխավորած թիմը՝ գրասենյակի ղեկավար Երմակի և պատժամիջոցների քաղաքականության հարցերով իմ հանձնակատար Վլասյուկի հետ միասին, հաջորդ շաբաթվա սկզբին կլինի ԱՄՆ-ում», – Զելենսկու խոսքերն է մեջբերում ՌԲԿ-Ուկրաինան։

Նրա խոսքով՝ քննարկման համար նախատեսված հիմնական թեմաների թվում են օդային պաշտպանությունը, էներգետիկան և «բանակցային ուղին»։




Լրահոս